Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իսրայելացիների գրեթե կեսը հանդես Է գալիս Նաթանյահուի պաշտոնաթողության օգտին

Իսրայելացիների գրեթե կեսը հանդես Է գալիս Նաթանյահուի պաշտոնաթողության օգտին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելացիների գրեթե կեսը գտնում Է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուն պետք Է թողնի իր պաշտոնն այն բանից հետո, երբ ոստիկանությունը պահանջել Է նրան մեղադրանքներ առաջադրել կոռուպցիայի համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է, հարցումը, որն անցկացվել Է տեղական հեռուստատեսության Երկրորդ ալիքի կողմից: Հեռուստաալիքի տվյալներով՝ հարցվածների 48 տոկոսը դրական Է պատասխանել այն հարցին, թե արդյոք Նաթանյահուն պետք Է թողնի իր պաշտոնը, 36 տոկոսը հակառակ կարծիքն ունի, մնացած 16 տոկոսը դժվարացել Է պատասխանել:

Հարցմանը մասնակցել Է 598 մարդ: Մինչդեռ Նաթանյահուն փետրվարի 14-ին հայտարարել Է, որ իր գլխավորած կառավարական կոալիցիան կայուն Է եւ իր նկատմամբ հետաքննվող գործերի վերաբերյալ ոստիկանության հանձնարարականների կապակցությամբ վաղաժամկետ ընտրությունների անցկացման պլաններ չկան: «Հավաստիացնում եմ՝ կոալիցիան կայուն Է, ոչ ոք ընտրությունների անցկացման պլաններ չունի,- ասել Է նախարարների կաբինետի ղեկավարը հեռուստաուղերձի ընթացքում:- Մենք հանուն Իսրայելի քաղաքացիների բարօրության կշարունակենք աշխատել մինչեւ ժամկետի ավարտը (լրանում Է 2019 թվականին)»: Իսրայելի ոստիկանությունը պնդում Է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուին պետք Է մեղադրանքներ առաջադրվեն կաշառակերության եւ վստահության կորստի երկու դեպքերի կապակցությամբ:

Ոստիկանները Նաթանյահուի գործը հետաքննել են 14 ամիս եւ հայտարարել, որ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն՝ մեղադրանքներ առաջադրելու կաշառքի ու «նվերների գործով» եւ «Եդիոթ Ահրոնոթի գործով» վստահության կորստի կապակցությամբ:

Հետաքննության վարկածով՝ առաջին դեպքում վարչապետն արժեքավոր նվերներ Է ստացել գործարարներից, երկրորդ դեպքում «Եդիոթ Ահրոնոթի» հրատարակիչ Առնոն Մոզեսի հետ համաձայնության Է եկել, որ նա տեղեկատվական աջակցություն ապահովի քաղաքական նպատակների հասնելու համար: Պետական դատախազները կվերլուծեն ապացույցները եւ կորոշեն, թե հարկ կա արդյոք մեղադրանքներ առաջադրելու Բենիամին Նաթանյահուին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am