Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփն աշխատավարձի քառորդ մասը փոխանցել Է ենթակառուցվածքային ծրագրերին

Թրամփն աշխատավարձի քառորդ մասը փոխանցել Է ենթակառուցվածքային ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին տրանսպորտի նախարարությանն Է փոխանցել իր աշխատավարձը 100 հազար դոլարի չափով, որը պետության ղեկավարի պաշտոնում աշխատանքի համար ստացել Է անցյալ տարվա չորրորդ եռամսյակում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների համար կայացած ճեպազրույցում:

«Այսօր նախագահը 2017 թվականի չորրորդ եռամսյակի իր աշխատավարձը նվիրեց տրանսպորտի նախարարությանը՝ մեր քանդվող ենթակառուցվածքի վերականգման եւ արդիականացման նրա ծրագրին աջակցելու նպատակով»,- նշել Է Սանդերսը:

Փետրվարի 12-ին ԱՄՆ-ի վարչակազմը ներկայացրել Է երկրի ենթակառուցվածքում 1,5 տրիլիոն դոլար գումարի ներդրումներ կատարելու ընդգրկուն պլանը: Ըստ որում 21 միլիարդ դոլարը կծախսվի միայն 2019 ֆինանսական տարում (ԱՄՆ-ում սկսվում Է հոկտեմբերի 1-ից), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am