Հարավային Կորեան կվճարի ձմեռային Օլիմպիական խաղերին ԿԺԴՀ-ի մասնակցության ծախսերը
11:10, 14 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը կվճարի Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին ԿԺԴՀ-ի մասնացության ծախսերը՝ 2,86 միլիոն դոլարի չափով: Ինչպես փետրվարի 14-ին հայտարարել Է երկրի միավորման նախարարությունը, միջոցները կհատկացվեն Հյուսիսի հետ համագործակցության հանձնաժողովի բյուջեից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սեուլը կվճարի այն ծախսերը, որոնք կապված են Հարավում հյուսիսկորեացի արտիստների, մարզասերների եւ թեքվոնդիստների ցուցադրական թիմի կեցության հետ, որոնց թիվը գերազանցում Է 300-ը: «Ֆինանսական աջակցություն ցույց կտրվի ԿԺԴՀ-ի պատվիրակությանը, ինչպես նաեւ մշակութային համագործակցության համատեղ ծրագրերին»,- ընդգծված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում