Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը մտադիր Է մինչեւ 2023 թվականը տիեզերանավ ուղարկել Լուսնի շուրջն օդաչուավոր թռիչքի

ԱՄՆ-ը մտադիր Է մինչեւ 2023 թվականը տիեզերանավ ուղարկել Լուսնի շուրջն օդաչուավոր թռիչքի

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում սեղծվող Orion բազմակի օգտագործման տիեզերանավը Լուսնի շուրջն առաջին օդաչուավոր թռիչքը կկատարի 2023 թվականից ոչ ուշ:

Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում ԱՄՆ-ի՝ 2019 ֆինանսական տարվա ֆեդերալ բյուջեի նախագիծը, որը փետրվարի 12-ին հրապարակել Է Սպիտակ տունը: Ինչպես նշված Է այդ փաստաթղթում, Orion պատիճախցիկի եւ տիեզերք դրա դուրսբերման համար նախատեսված Space Launch System (SLS) ծանր տանող հրթիռի կառուցման նպատակով հաջորդ ֆինանսական տարում նախատեսված Է հատկացնել 3,7 միլիարդ դոլար:

Դա թույլ կտա «(սույն) ծրագրերը պահել փորձարկումային արձակման եւ մինչեւ 2023 թվականը Լուսնի շուրջն առաջին օդաչուավոր թռիչքի ճանապարհին», ասված Է ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկմանն ուղարկված բյուջետային պահանջագրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am