Սպիտակ տունը պատմել Է Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխադարձ անհանգստություն առաջացնող հարցերը, ներառյալ ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Նախագահ Թրամփը հավաստել Է Հյուսիսային Կորեայի միջուկազերծման ապահովմանն ուղղված հետագա քայլերի կարեւորությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են Սպիտակ տանը, Թրամփը նաեւ հայտարարել Է Իսրայելի ու Պաղեստինի միջեւ «կայուն խաղաղ համաձայնության» հասնելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը ցավակցություն Է հայտնել Ռուսաստանի իր պաշտոնակցին Ան-148 ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը 71 մարդու կյանք Է խլել, եւ հայտարարել Է ողբերգության հետաքննությանն օգնելու պատրաստակամության մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում