Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ան-148 ինքնաթիռը պայթել Է գետնին խփվելիս. Հետաքննչական կոմիտե

Ան-148 ինքնաթիռը պայթել Է գետնին խփվելիս. Հետաքննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքննիչները պարզել են, որ Մերձմոսկվայում կործանված Ան-148 ինքնաթիռում տրոհումներ չեն եղել օդում, պայթյունը տեղի Է ունեցել գետնին օդանավի խփվելիս: Այդ մասին հայտնել Է ՌԴ Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Պարզվել Է, որ անկման պահին օդանավն ամբողջական Է եղել, առանց բռնկման: Պայթյունը տեղի Է ունեցել ինքնաթիռի անկումից հետո»,- հայտնել Է նա: Պետրենկոյի խոսքով՝ առայժմ Ան-148-ի կործանման վայրում հաջողվել Է գտնել օդանավի ինքնագրիչներից միայն մեկը:

«Առայժմ պատահարի վայրում հաջողվել Է գտնել միայն պարամետրիկ ինքնագրիչը: Խոսքային ինքնագրիչի որոնումները շարունակվում են: Ինքնագրիչների գրանցումների բովանդակությունը թույլ կտա Միջազգային ավիացիոն կոմիտեի փորձագետներին հանգամանորեն վերականգնել թռիչքի պատմությունը եւ պարզել օդանավի կործանման պատճառը»,- հավելել Է Պետրենկոն:

Ան-148 մարդատար ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվել Էր Օրսկ, փետրվարի 11-ին կործանվել Է մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանում: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել Է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները զոհվել են: Աղետյալ ինքնաթիռի բեկորները ցրված են 30 հեկտար տարածության վրա:

Միջադեպը հետաքննում Է ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմը: Քննարկվում են պատահարի բոլոր վարկածները, հիմնականներն են՝ եղանակային պայմանները, մարդկային գործոնը եւ տեխնիկական անսարքությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am