Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսրայելի կողմից Սիրիային հարված հասցնելուց հետո Հորդանանում անհայտ արկի մասնիկներ են հայտնաբերվել

 Իսրայելի կողմից Սիրիային հարված հասցնելուց հետո Հորդանանում անհայտ արկի 
մասնիկներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ ռազմական արկի մասնիկներն ընկել են Հորդանանի հյուսիս-արևմուտքում գտնվող Իրբիդ գավառում, երբ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Սիրիային: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոսին»:

Իսրայելի ռազմական ուժերը փետրվարի 10-ի վաղ առավոտյան հարձակում են գործել սիրիական ռազմական բազայի վրա՝ Սիրիայից Իսրայելի վրա բաց թողած անօդաչու թռչող սարքը խոցելուց հետո:

Սիրական հակաօդային պաշտպանությունը զանգվածային պատասխան է տվել հարձակմանը: Արդյունքում իսրայելական F-16 կործանիչը վայր է ընկել: Օդաչուներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է իսրայելական հիվանդանոց:

Թել-Ավիվը հայտարարում է, որ չի ցանկանում սրել իրավիճակը, սակայն շեշտում է, որ միջադեպը «դեռ սպառված չէ», իսկ բանակը «վճռական է»:

«Համապատասխան մարմիններն այժմ աշխատում են ռազմական բնույթ ունեցող առարկայի հետ: Դրա աղբյուրը դեռ բացահայտված չէ»,- հաղորդում է Հորդանանի անվտանգության ծառայությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am