Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Գյումրու «Շիրակ»-ը համալրում է կազմը

Գյումրու «Շիրակ»-ը համալրում է կազմը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ը Հայաստանի առաջնության երկրորդ շրջանի մեկնարկից առաջ շարունակում է համալրել կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գյումրեցիների կազմ են վերադարձել կենտրոնական պաշտպան, սերբ Մարկո Պրլևիչը և հարձակվող Դավիթ Ղանդիլյանը։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված է մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը։

Հինգ տարվա պայմանագիր է ստորագրվել Ռաֆիկ Միսակյանի հետ, ով 12 տարեկանում տեղափոխվել էր «Բանանց» «Շիրակ»-ի մանկապատանեկան թիմից։

«Շիրակը» երեք տարվա պայմանագիր է կնքել 21-ամյա ձախ պաշտպան Ժիրայր Մարգարյանի հետ, որը մինչ գյումրեցիներին միանալը հանդես էր գալիս «Բանանցում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am