Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեհաստանի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

Լեհաստանի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 
և թանգարան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Դեսպանին ընդունեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, և ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը: 

Լեհական պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ծանոթացրեց թանգարանի ցուցանմուշներին, պատմեց Մեծ եղեռնի պատմությունը: 

Թանգարանում կատարած շրջայցից հետո դեսպան Պավել Չեպլակը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am