Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իլհամ Ալիևը նախագահական արտահերթ ընտրություններում չի լինելու միակ թեկնածուն

Իլհամ Ալիևը նախագահական արտահերթ ընտրություններում չի լինելու միակ 
թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գործող «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդ Ալի Ալիևը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիևը ցանկանում են մասնակցել 2018թ-ի ապրիլի 11-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Գործակալության փոխանցմամբ` վերոնշյալ կուսակցությունները մասնակցություն չունեն Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքին և նրանց առաջնորդները շատ քիչ են հայտնի հանրությանը: 

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը»,որն իր մեջ ներառում է Ադրբեջանի ներքաղաքական կյանքում որոշակի կենսունակություն ցուցաբերող ընդդիմադիր ուժերի փետրվարի 5-ին տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշել է բոյկոտել ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունները և բողոքի ակցիաներ իրականացնել:

Ադրբեջանական փորձագիտական շրջանակների կանխատեսմամբ` մոտ ապագայում Ադրբեջանի միջին և մանր մի քանի քիչ հայտնի  կուսակցություններ նույնպես կհայտարարեն նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am