Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գերգիեւը եւ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերի են մեկնել Եվրոպա

Գերգիեւը եւ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերի են մեկնել 
Եվրոպա

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ, սկսում Է հյուրախաղային շրջագայությունը Եվրոպայում, որտեղ 12 համերգ կտա Ավստրիայի, Գերմանիայի, Իսպանիայի եւ Իտալիայի քաղաքներում: Ելույթները տեղի կունենան փետրվարի 5-17-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրոպական հյուրախաղերը մաեստրո Գերգիեւը եւ թատրոնի սիմֆոնիկը կբացեն Ավստրիայում, որտեղ փետրվարի 5-ին համերգ կտան Բրուկներհաուսի բեմում: Ծրագրում են Դեբյուսիի «Այծամարդու հետկեսօրյա հանգստի» նախերգանքը, Մեսիանի «Համբարձում» չորս սիմֆոնիկ մեդիտացիաները եւ Շոստակովիչի թիվ 4 սիմֆոնիան:

Այնուհետեւ ելույթներն են Գերմանիայում, որտեղ Գերգիեւը եւ նվագախումբը կճանապարհորդեն փետրվարի 6-11-ը: Համերգները տեղի կունենան Շտուտգարտում, Նյուրնբերգում եւ Ֆրայբուրգում: Փետրվարի 12-16-ը Գերգիեւը եւ նվագախումբը համերգներ կտան Իսպանիայի հինգ քաղաքներում՝ Պամպլոնայում, Մադրիդում, Բարսելոնում, Վալենսիայում եւ Ալիկանտեում:

Հյուրախաղերը կավարտվեն Իտալիայի Թուրինում, հաղորդել Է ՌԻԱ-Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am