Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մերկելի դաշինքը եւ սոցիալ-դեմոկրատները կոալիցիոն պայմանագիրը կներկայացնեն փետրվարի 6-ին. Rheinische Post

Մերկելի դաշինքը եւ սոցիալ-դեմոկրատները կոալիցիոն պայմանագիրը կներկայացնեն փետրվարի 6-ին. Rheinische Post

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգելա Մերկելի պահպանողական դաշինքը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), որոնք կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունների ավարտական փուլում են, պլանավորում են փետրվարի 6-ին ներկայացնել կոալիցիոն պայմանագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 5-ին հայտնել Է Rheinische Post թերթը՝ վկայակոչելով բանակցորդների՝ իր տրամադրության տակ հայտնված գրաֆիկը:

Փաստաթղթում ճ՝շտվում Է, որ Քրիստոնեադեմոկրատական միության, բավարական Քրիստոնեասոցիալական միության եւ ԳՍԴԿ-ի առաջնորդները՝ Անգելա Մերկելը, Հորսթ Զեեհոֆերը եւ Մարտին Շուլցը, մինչեւ փետրվարի 6-ի երեկոյան ժամը 09:00-ն (Երեւանի ժամանակով 12:00-ն) իրենց կուսակցությունների խմբակցությունները կհավաքեն Բունդեսթագում, որպեսզի պաշտոնապես ստորագրեն այն համաձայնագիրը, որը կդառնա նոր կաբինետի աշխատանքի հիմքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am