Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայում կրկին ձերբակալվում են «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ բողոքող քաղաքացիները

Թուրքիայում կրկին ձերբակալվում են «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ բողոքող 
քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակվում են ձերբակալություններն այն անձանց շրջանում, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ սոցիալական մեդիայում «Ձիթենու ճյուղ» գործողության մասին գրառում կատարած 449 մարդ է ձերբակալվել: Բացի այդ, ձերբակալվել է նաև փողոցում բողոքի ցույց իրականացրած 124 մարդ: Նրանք բոլորը մեղադրվում են ահաբեկչության քարոզչություն անելու մեջ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը մինչ օրս խոստովանել է 9 թուրք զինվորի կորուստ: Քրդական կողմի համոզմամբ՝ թուրքական զինուժի կորուստները շատ ավելի են:

Անգլիայում գործող Մարդու իրավունքների հետազոտման սիրիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի գործողությունների հետևանքով մահացել է քաղաքացիական 68 անձ, այդ թվում և 21 երեխա:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am