Պաշտոնական

Էդուարդ Շարմազանովը «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկել է բազմազավակ ծնողների հետ

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Շարմազանովը «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկել է բազմազավակ ծնողների հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 2-ինհանդիպել է բազմազավակ ծնողների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է՝ հավելելով, որ մշտապես պետության ուշադրության առանցքում են նրանցհուզող հարցերն ու խրախուսելու կարեւորությունը:

Անդրադարձ է կատարվել այդ ընտանիքների սոցիալական, կրթական, առողջապահական, բնակարանային ապահովության խնդիրներին եւ այս հարցում պետության աջակցությանը: Առաջիկայում հանդիպելու եւ ԱԺ առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում խնդիրներն առավել հանգամանալի քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում