Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախորդ տարի զբոսաշրջությունն աճել է շուրջ 19 տոկոսով

Նախորդ տարի զբոսաշրջությունն աճել է շուրջ 19 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2017-ին 18.7 տոկոսով աճել է 2016-ի համեմատ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Համաձայն ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների` 2017 թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ է ժամանել 1 միլիոն 494 հազար 779 զբոսաշրջիկ:

2017 թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 միլիոն 481 հազար 755 մարդ, 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.3 տոկոսով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am