Ադրբեջանը դասվել է ավտորիտար երկրների շարքին Economist Intelligence Unit-ի ինդեքսում
20:40, 31 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Economist Intelligence Unit-ը հունվարի 31-ին հրապարակել է 2017թ-ի ինդեքսը, որում անդրադարձ է կատարվել աշխարհի 165 երկրների ժողովրդավարական վիճակին և ԶԼՄ-ների ազատությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանն այս ինդեքսում ժողովրդավարության տեսանկյունից զբաղեցրել է 148-րդ տեղը և դասվել ավտորիտար երկրների շարքին, իսկ ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից 154-րդ տեղը` դասվելով անազատ երկրների շարքին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում