Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Դատական օրենսգրքի» նախագծից հանվել է դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը. Դավիթ Հարությունյան

«Դատական օրենսգրքի» նախագծից հանվել է դատական տուգանքի վերաբերյալ 
կարգավորումը. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծից հանվել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը և մոտ օրերս կներկայացվի երեք դատավարական օրենսգրքերում (Քաղաքացիական, քրեական և վարչական դատավարության): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 31-ին Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Կարող է հարց առաջանալ, թե ինչու մենք որոշեցինք «Դատական օրենսգրքից» հանել դատական տուգանքը և տեղափոխել դատավարական օրենսգրքեր: Բան այն է, որ նմանատիպ միջոցների դեպքերում` դրանք, իհարկե, կոշտ միջոցներ են, պետք է լրացուցիչ որոշակի մեխանիզմներ ներդնել, ինչը սահմանադրական օրենքի մակարդակով կարգավորելու դեպքում շատ ավելի դժվար կլինի անել, քան եթե դա կարգավորենք դատավարական օրենսգրքերում»,- նշեց Հարությունյանը:

«Կնախատեսենք նույն ձևով կարգավորում` դատական տուգանքի տեսքով, ինչպես և կար առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական օրենսգրքում»,- ասաց Հարությունյանը:

Վերջին օրերին Հայաստանի տարբեր մարզերում փաստաբանները նախազգուշական բողոքի ակցիա են կազմակերպել իրենց մտահոգությունը հայտնելով դատարանի կողմից փաստաբանին տուգանելու իրավակարգավորման առնչությամբ:

Հունվարի 25-ին ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, կարևորելով փաստաբանության դերը արդարադատության իրականացման հարցում, հավաստիացրել է, որ փաստաբանների պալատի ներկայացուցիչների դիրքորոշումը կներկայացնի հանձնաժողովի մյուս անդամներին և քննարկման առարկա կդարձնի:

Հունվարի 31-ին ՀՀ փաստաբանների պալատում ևս քննարկվելու է ՀՀ դատական օրենսգրքի» նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ փաստաբանների հետագա գործողությունների պլանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am