Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ցեղասպանությունը ճանաչած Օսման Բայդեմիրի դեմ

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ցեղասպանությունը ճանաչած 
Օսման Բայդեմիրի դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Օսման Բայդեմիրի դեմ: Պատճառը նրա կողմից սոցիալական մեդիայում Աֆրինում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ գրառումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Բայդեմիրը սոցիալական մեդիայում գրել էր. «Աֆրինը ռմբակոծվում է, որպեսզի թույլ չտան քուրդ ժողովրդին կարգավիճակ ունենալ»:  Պատգամավորը մեջլիսում ելույթի ժամանակ բարձրացրել էր Աֆրինի գործողությունների հետևանքով սպանված քուրդ երեխաների նկարները՝ հարցնելով, թե որն է նրանց մեղքը, միայն քուրդ լինե՞լը:

Դատախազության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասվում է, թե Բայդեմիրը թուրքական զինուժին «օկուպանտ» է անվանել, «նվաստացրել է գործողության աջակիցներին», «կոչ է արել ՆԱՏՕ-ին միջամտել Թուրքիայի գործողություններին», «ժողովրդին հորդորել է փողոց դուրս գալ»: Նրա դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ («ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու), 301-րդ («Թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական համակարգին և կառույցներին վիրավորելու«) և 304-րդ («Պետության դեմ պատերազմ հրահրելու») հոդվածներով:

Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար: Նա հայտնի է նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում ունեցած մեծ աջակցության համար։

Բայդեմիրը 2014 թվականին եկել էր Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am