Բուխարեստում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ է տեղի ունեցել
10:40, 29 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց Մայր եկեղեցում տեղի է ունեցել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնում է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:
Սերգեյ Մինասյանը սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է նաև Հրանտ դինքի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագի լուսանկարները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում