Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Արտաշատի զորամասում նշեցին ՀՀ բանակի 26-ամյակը

Արտաշատի զորամասում նշեցին ՀՀ բանակի 26-ամյակը

ԱՐՏԱՇԱՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի զորամասում նշեցին ՀՀ բանակի 26-ամյակը:«Երբ 26 տարի առաջ նոր էր ստեղծվում Հայոց բանակը, մենք անշուշտ սպասում էինք, որ այն կդառնա մարտունակ, առնական ու այնպիսի կեցվածքով, որ հարգանք ու պատկառանք կներշնչի յուրաքանչյուրին»,- Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ զինվորներն, հրամկազմին ու ծնողներին շնորհավորելով՝ ասաց Արտաշատի կապի ուսումնական զորամասի հրամանատար, փոխգնդապետ Նիկոլ Խոջոյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տոնական օրը զորամասում սկսվեց հանդիսավոր տողանով: Զինվորները խրոխտ կեցվածքով անցան շարահրապարակով՝ փողային նվագախմբի հնչյունների ներքո: Միջոցառմանը ներկա էին ԵԿՄ անդամները, քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը:
Զինվորներին շնորհավորեց Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը: Նա ասաց, որ մեր անկախ հանրապետության կարեւորագույն նվաճումներից է ՀՀ բանակը: Այն բազմիցս ապացուցել է թշնամուն, որ «կրակի հետ խաղ անել չի կարելի»: Ու երբ փորձել են՝ «այրվել են ու մոխրացել»:
Փոխգնդապետ Նիկոլ Խոջոյանը լավագույն ծառայության համար մի շարք սերժանտների, հրամանատարների, շարքայինների հանձնեց պատվոգրեր, շնորհակալագրեր, իսկ մի խումբ զինվորներ ստացան կարճաժամկետ արձակուրդ: Իսկ շնորհակալական նամակները զորամասի կողմից արդեն նախօրորք ուղարկվել էին ծնողներին, դպրոցներին, զինկոմիսարիատներին:
Շքերթի ավարտին շարահրապարակից յուրաքանչյուր վաշտ հեռացավ իր մարտական քայլերգով:
Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբի ուժերով զորամասի դահլիճում կազմակերպված տոնական համերգին (կազմակերպիչ՝ Լիանուշ Աղախանյան) մասնակցեցին ծնողները, զինվորները, ողջ հրամկազմը: Տոնական համերգին հաջորդեց տոնական ճաշկերույթը:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am