Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արա Բաբլոյանն Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի լավ թեկնածու է համարում

Արա Բաբլոյանն Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի լավ թեկնածու է համարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի համոզմամբ՝ ՀՀԿ-ի կողմից որպես նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին առաջադրելը շատ լավ որոշում էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը հավելեց, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն բարձր ինտելեկտի, իր կարծիքն ունեցող, իր մոտեցումները ձևավորած անձնավորություն է:

«Արմեն Սարգսյանը հստակ է պատկերացնում ժողովրդի, երկրի, պետության կարիքներն ու նշանակությունը: Նա ծանոթ է նաև ներքին խնդիրներին՝ լինելով Հայաստանի քաղաքացի, մյուս կողմից՝ ծանոթ է միջազգային «նիստուկացին»: Նա անգամ երկրի վարչապետն է եղել: Նա ՀՀ նախագահի լավ թեկնածու է», - նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am