Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը տրամադրված Է երկխոսելու Ռուսաստանի հետ

Թրամփը տրամադրված Է երկխոսելու Ռուսաստանի հետ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը հունվարի 26-ին ժամանել Է Դավոսի Կոնգրես-կենտրոն, որտեղ ընթանում Է 48-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը, ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ տրամադրված Է երկխոսելու Ռուսաստանի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի նախագահն անցել Է նրան սպասող մամուլի ներկայացուցիչների կողքով եւ կանգ Է առել՝ պատասխանելու ՏԱՍՍ-ի թղթակցի այն հարցին, թե նա պլանավորվում Է արդյոք երկխոսել ՌԴ-ի հետ: «Մենք դրա հույսն ունենք»,-ասել Է Թրամփը: ԱՄՆ-ի ղեկավարը հունվարի 26-ին ուղերձով հանդես Է գալու Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին, նաեւ 21:15-ին մասնակցելու Է «Քաղաքականության գլոբալ ազդեցությունը: Ամերիկան՝ ամենից առաջ» նստաշրջանին:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել Է, որ Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունը լիովին համապատասխանում Է Մոսկվայի դիրքորոշմանը: «Դա լիովին համապատասխանում Է այն դիրքորոշմանը, որը քանիցս նշել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,-ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am