Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Facebook-ում եւ Instagram-ում խափանում Է տեղի ունեցել


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Downdetector կայքը, որը հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսներում հետեւում Է խափանումներին եւ անջատումներին: Կայքը նշում Է, որ Instagram-ի աշխատանքում խնդիրներն սկսվել են ըստ EST-ի 13:13-ին (Երեւանի ժամանակով 22:13-ին ), իսկ Facebook-ի աշխատանքում՝ ըստ EST-ի 13:16-ին (Երեւանի ժամանակով 22:16-ին):

Կայքի տվյալներով՝ բազմաթիվ օգտատերեր ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Բրազիլիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Նիդեռլանդներից եւ Իռլանդիայից չեն կարողացել մտնել սոցիալական ցանց եւ դիտել նկարներ:

Instagram-ի օգտատերերն Իտալիայից, Շվեդիայից, Թուրքիայից, Նիդեռլանդներից, Իսպանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից դժվարություններ են ունեցել նորությունների ժապավենի նորացման հարցում եւ չեն կարողացել մտնել իրենց օգտահաշիվը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ