Արցախ

Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» կենսագրական գիրքն արդեն վաճառքում է

1 րոպեի ընթերցում

Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» կենսագրական գիրքն արդեն վաճառքում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում հունվարի 24-ից վաճառքի է դուրս եկել հայ բարերար Քըրք Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» կենսագրական գիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրքի հեղինակն է Ուիլիամ Ս. Ռեմփելն է:

Հեղինակն ամերիկյան New York Times-ին պատմել է գիրքը գրելու մանրամասները: Խոսելով Քըրքորյանի մասին իր ամենամեծ բացահայտումների մասին՝ նա ընդգծել է, որ ապշած էր, երբ իմացել է, որ իր հերոսը Երկրորդ աշխարհամարտի տարիներին մասնակցել է որպես օդաչու: «Այդ օդաչուներից շատերը հետ չէին վերադառնում, և նա ռիսկի էր ենթարկում ամեն ինչ: Բացի այդ, նա ունեցել է բռնցքամարտիկի կարիերա: Մերօրյա մագնատներից քանիսի՞ն կարող եք պատկերացնել ռինգում»,- նշել է հեղինակը:

Փորձելով հակիրճ նկարագրել, թե ինչու է պետք ընթերցել իր գիրքը՝ Ուիլիամ Ս. Ռեմփելն ասել է. «Սա բոլորի համար ոգեշնչող ամերիկյան պատմություններից է մի աղքատ ներգաղթյալի որդու մասին, ով ջանասիրաբար աշխատելու և ջանքեր գործադրելու շնորհիվ կարողացավ հարստանալ: Ներգաղթյալների դեմ հնչեցվող հռետորաբանությունների այս ժամանակաշրջանում սա հիշեցնում է, թե որքան կարևոր են նրանք այս երկրի բոլոր բնագավառների համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում