Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ քննարկել է տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները

Կարեն Կարապետյանը Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ քննարկել է 
տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Վարչապետ Բարզանին ընդգծել է, որ  ցանկանում են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և խթանել առևտրատնտեսական կապերը:

Կարեն Կարապետյանն իր հերթին կարևորել է  երկկողմ  կապերի ամրապնդումը՝  ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է փոխշահավետ գործակցությունը  զարգացնելու  ուղղությամբ գործնական քայլեր իրականացնել:

Վարչապետներն անդրադարձել են փոխգործակցության  հնարավորությունենրին՝  քննարկելով տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, զբոսաշրջության, առևտրի բնագավառներում հարաբերությունների խորացման  հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթի բացման հեռանկարներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]