Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դամասկոսը դատապարտել Է Սիրիայում քիմզենքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայտարարությունները

Դամասկոսը դատապարտել Է Սիրիայում քիմզենքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայտարարությունները
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների անհիմն հայտարարություններն անընդունելի են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սիրիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

«Սիրիան դատապարտում Է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների սուտ հայտարարությունները՝ կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ, որոնք մշտական նախահարձակ քաղաքականության բաղկացուցիչ մասն են»,-ԱԳ նախարարության հայտարարությունը մեջբերում Է ՍԱՆԱ սիրիական ազգային գործակալությունը:

Հայտարարության մեջ նշվում Է, որ Դամասկոսը միշտ համագործակցել եւ բոլոր պայմանները տրամադրել Է Սիրիայում քիմիական զենքի կիրառման օբյեկտիվ հետաքննության համար, «սակայն Արեւմուտքը մշտապես խոչընդոտել Է դրան եւ ամեն տեսակ ճնշում գործադրել հետաքննության վրա՝ քաղաքականացնելով այն»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ավելի վաղ հայտարարել Է, որ Սիրիայի իշխանությունները հունվարի 22-ին իբր քիմիական զենք են կիրառել քաղաքացիական բնակչության դեմ, ընդ որում՝ Պետդեպարտամենտի ղեկավարը դրա պատասխանատվությունը դրել Է Մոսկվայի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am