Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԼՂ ժողովուրդը պայքարում է ինքնորոշման համար և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ. Սերժ Սարգսյանը՝ Մակրոնի հետ հանդիպմանը

ԼՂ  ժողովուրդը պայքարում է ինքնորոշման համար և այսպիսի պայքարը չի կարող 
բարեհաջող ավարտ չունենալ. Սերժ Սարգսյանը՝ Մակրոնի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը: «Անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերևս, մեր տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է։ Բարձր գնահատեցի Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ու համագործակցության հաստատմանը: Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնի հետ ԶԼՄ-ների համար հայտարարության ընթացքում հայտարարել է Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]