Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Լատվիացի պատգամավորը պաշտոնապես հերքում է ադրբեջանական Azertag-ում իրեն վերագրված մտքերի իսկությունը

Լատվիացի պատգամավորը պաշտոնապես հերքում է ադրբեջանական Azertag-ում իրեն 
վերագրված մտքերի իսկությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Իվարս Բալամովսկիսը պաշտոնապես հերքում է, որ հունվարի 18-ին Ադրբեջանի պաշտոնական Azertag լրատվական գործակալության կայքում հրապարակված, ապա հեռացված հոդվածում նրան վերագրված մտքերը համապատասխանում են իրականությանը:

«Ես չեմ տվել նման հարցազրույց եւ հույս ունեմ, որ  այստեղ չհասկացվածության խնդիր կա: Ես ձեռնպահ եմ մնում այս նյութի բովանդակությանը որեւէ որակավորում կամ մեկնաբանություն տալուց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Ադրբեջանական լրատվական կայքը  հունվարի 22-ին հեռացրել էր Իվարս Բալամովսկիսի՝ հունվարի 18-ին հրապարակված հարցազրույցը այն բանից հետո, երբ «Արմենպրես»-ը պատգամավորից փորձել էր պարզաբանում ստանալ նրան վերագրված մտքերի՝ իրականությանը համապատասխանելու վերաբերյալ:

Պատգամավորին ադրբեջանցի լրագրողը վերագրել էր որոշ հայտարարություններ, մասնավորապես իբր նա ասել էր, որ Ադրբեջանի ժողովրդավար հանրապետության մասին իմացել է Լատվիայում հայտնի մանկավարժ եւ գիտնական Ռոման Ալիեւի հեղինակած «Ադրբեջանի պատմությունը. կտրուկ շրջադարձ» գրքից:

Մեջբերվում էին հետևյալ տողերը. «Հետաքրքիր էր բացահայտել պատմության միանգամայն անհայտ էջեր,  օրինակ՝ այն զարգացումների մասին, որոնք նախորդել են Ադրբեջան անկախ պետության ստեղծմանը: Ադրբեջանական մտավորականության վառ ներկայացուցիչները գլխավորել են պայքարը իշխանության ձգտող դաշնակների եւ բոլշեւիկների դեմ: Ցավոք, հազարավոր ադրբեջանցի ընտանիքներ դաժանաբար սպանվել էին այս խմբավորումների կողմից»:

«Արմենպրես»-ը կապ էր հաստատել պատգամավորի հետ՝ պարզելու, թե արդյոք նա է այս բառերի հեղինակը: Իվարս Բալամովսկիսը, սկզբում չմտաբերելով հոդվածը, խնդրել էր էլեկտրոնային փոստով ուղարկել այն, որպեսզի աչքի անցկացնի: Որոշ ժամանակ անց հոդվածը կայքից հեռացվել էր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am