Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի

Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Մասնավորապես, 2018 թվականի հունվարի 26-ից գործարկվելու է Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքը՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40/60 կմ/ժ է: 
Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին՝ 08.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am