Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եկել Է Իրանի հետ միջուկային գործարքում փոփոխություններ կատարելու ժամանակը. Փենս

Եկել Է Իրանի հետ միջուկային գործարքում փոփոխություններ կատարելու ժամանակը. Փենս
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել Է, որ եկել Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթները փոխելու ժամանակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք միասին ենք դիմակայում ահաբեկչության գլխավոր հովանավոր հանդիսացող պետությանը՝ Իրանին: Նախագահ Թրամփի որոշումը՝ հայտարարելու, որ իր կողմից, Իրանի հետ միջուկային գործարքին համապատասխան, պատժամիջոցների չեղարկման երկարացումն ստորագրելը վերջինը կլինի, հստակ ազդանշան Է մեր եվրոպացի դաշնակիցներին առ այն, որ եկել Է համաձայնության մեջ փոփոխություններ մտցնելու ժամանակը,- ասել Է Փենսը հունվարի 23-ին Երուսաղեմում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ բանակցությունների սկսելուց առաջ:-Իսկ եթե դաշնակիցները չանսան, նախագահ Թրամփը հստակ հասկանալ Է տվել, որ մենք անհապաղ դուրս կգանք իրանական ատոմի շուրջ համաձայնագրից»:

Փոխնախագահը հավելել Է, թե «հուսով Է՝ իրադրությունը կշտկվի առաջիկա ամիսներին, ինչն օգուտ կբերի տարածաշրջանի անվտանգությանը, Իսրայելի անվտանգությանը եւ ամերիկյան շահերի անվտանգությանը»:

Իսրայելի նախագահի դիվանատանը Փենսի ելույթի հեռարձակումը հունվարի 23-ին իրականացրել Է հրեական պետությունում ԱՄՆ-ի դեսպանությունը:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am