Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր. «Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին

Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր. «Յունայթեդ»-ի երկրպագուները 
շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան օգտատերերից Ուեյն Ջունիորը, հաջողություն մաղթելով Մխիթարյանին նոր ակումբում, գրում է. «2018 թվականի ամենատխուր պատմությունը: Կցանկանայինք, որ մնայիր, սակայն մենք չկարողացանք կանգնեցնել այն: Շնորհակալություն ամեն ինչ համար: Դու մեզ շատ հիշարժան պահեր պարգևեցիր: Հաջողություն քեզ նոր ակումբում: Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր»:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկ այլ երկրպագու` Պետեր Ֆրենչը գրում է. «Լավագույն մաղթանքներս: Շնորհակալություն հրաշալի հիշողությունների համար` հատկապես Եվրոպայի լիգայի եզրափակչում: Դու միշտ կմնաս մեր մտքերում և սրտերում»:

Օգտատերերից Ալեքս Յովանովսկին մասնավորապես գրում է. «Շնորհակալություն քեզ այն ամենի համար, ինչ արեցիր: Մենք քեզ երբեք չենք մոռանա: Ինչպես ասացիր դու, «Կյանքը շարունակվում է», այնպես որ վայելիր քո նոր տունը»:

Ֆավազ Ջամալը ևս հիացմունք է հայտնել Մխիթարյանի մասնագիտական որակների առնչությամբ՝ նշելով. «Ես միշտ հիացել եմ քո մոգական հարվածներով: Այնքան վատ է, որ Մոուրինյոն երբեք չգիտակցեց սա: Մենք քեզ մեծ ապագա ենք ցանկանում: Հ.Գ. մեր դեմ գոլ չխփես»:

Սոցցանցերի Մխիթարյանի էջում հազարավոր բարեմաղթանքներ և աջակցող խոսքեր կան: Երկրպագուները շարունակ հաջողություն են մաղթում հայ կիսապաշտպանին՝ ընդգծելով նրա մարդկային բարձր որակները:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյական ակումբ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am