Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիբանանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին

Լիբանանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունը հրամանագիր Է ստորագրել խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթվի նշանակման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Naharnet տեղական հրատարակությունը:

Հրատարակույթան տվյալներով՝ ընտրությունները նշանակված են 2018 թվականի մայիսի 6-ին: Երկրի նախագահից բացի, հրամանագիրն ստորագրել են նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին եւ ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկը:

«Այդ ընտրություններում լիբանանցիները պետք Է կատարեն ճիշտ ընտրություն, որը կբերի այն մարդկանց ընտրվելուն, որոնք, իրոք, համապատասխանում են նրանց ակնկալիքներին ու հույսերին»,-հայտարարել Է Աունը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Լիբանանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները կանցկացվեն քվեարկության համամասնական համակարգով: Լիբանանի խորհրդարանի գործող կազմն աշխատում Է 2009 թվականից:

Ընտրությունները պետք Է կայանային 2013 թվականին, սակայն պատգամավորները մի քանի անգամ երկարաձգել են իրենց մանդատը երկրում տիրող անկայունության եւ նոր ընտրական օրենքի շուրջ տարաձայնությունների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am