Նյու Յորքի իշանությունները միջոցներ են գտել զբոսաշրջիկների համար Ազատության արձանը վերաբացելու համար
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի նահանգի իշխանությունները ժամանակավորապես կստանձնեն համանուն մեգապոլիսի տեսարժան վայրերի՝ Ազատության արձանի եւ Էլիս կղզու ծախսերը, որոնք փակվել են ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության ֆինանսավորման դադարեցման պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հունվարի 21-ին նահանգապետ Էնդրյու Քուոմոյի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Երկու տեսարժան վայրերն Էլ հունվարի 20-ին եւ 21-ին զբոսաշրջիկների կողմից այցելության համար փակ Էին «հատկացումների ժամանակավոր դադարեցման» պատճառով: Նրանց, ովքեր արդեն տոմս Էին գնել, առաջարկվել Է գնալ այլ Էքսկուրսիաներ: Ինչպես նշել են նահանգապետ Քուոմոյի ներկայացուցիչները, այժմ նահանգի բյուջեից օրական 65 հազար դոլար կտրամադրվի այն ծախսերի համար, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ցանկացողները կարողանան այցելել Ազատության արձան եւ Էլիս կղզի: Հունվարի 22-ին մուտքը բաց կլինի:
Փաստաղթղում նշված Է, որ այդ տեսարժան վայրերը շատ կարեւոր են Նյու Յորք քաղաքի եւ ամբողջ նահանգի տնտեսության համար: 2016 թվականին Լիբերտի կղզի, որտեղ գտնվում Է Ազատության արձանը, այցելել Է 4,5 միլիոն մարդ, որոնք ծախսել են շուրջ 263,2 միլիոն դոլար: Դա թույլ Է տվել մոտավորապես 3,4 հազար մարդու ապահովել աշխատանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում