Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև

Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային 
կառույցների միջև

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինվորականները մասնակցում են դահուկասպորտի ընկերական մրցավազքին: Մրցույթն անցկացվում է Հայաստանի «Կամհուդ» լեռնային ուսումնամարզական համալիրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնակցում են Երևանի և Գյումրիի ռազմական կայազորներից  300-ից ավելի զինվորականներ:

Մրցույթին մարզիկների նախապատրաստվելու գործընթացում հաշվի են առնվել բարդ կլիմայական պայմանները` ցածր ջերմաստիճան, ուժեղ քամիներ` ծովից 1500 մետր բարձրության վրա: Ամսվա ընթացքում զինվորականներն ամեն օր կատարել են հատուկ վարժություններ:

Մրցույթի պայմանների համաձայն մասնակիցները պետք է անցնեն 5 կմ տարածություն ազատ ոճով, այնուհետև մասնակցեն 4х1,5 կմ տարածությամբ անհատական և թիմային պայքարի:

Ընկերական մրցույթի արդյունքում, հաղթողների շրջանում կձևավորվի Կովկասում Հարավային ռազմական օկրուգի թիմ, որը կմասնակցի փետրվարին շրջանային դահուկային մրցաշարերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am