Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 20-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ Գավառի, Մարտունու, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Մեղրու և Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am