Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դեռահասության տարիքը հարկավոր Է ավելացնել մինչեւ 24. գիտնականներ

Դեռահասության տարիքը հարկավոր Է ավելացնել մինչեւ 24. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետինդուստրիալ երկրներին անհրաժեշտ Է դեռահասության տարիքի նոր սահմանում, ասում են այն փորձագետները, որոնք մասնակցել են Lancet բժշկական հանդեսի կողմից անցկացված հարցմանը: Եթե ավելի վաղ եվրոպացիները չափահաս կյանքն սկսում Էին 19 տարեկանում, ապա այսօր դա տեղի Է ունենում միջին հաշվով 24 տարեկանում: Մի խումբ փորձագետներ գտնում են, որ նոր նորմը հարկավոր Է արտացոլել օրենքներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սակայն, մեկ այլ փորձագետի կարծիքով, չափահասության նոր տարիքի ընդունումը կհանգեցնի նրան, որ «երիտասարդներն Էլ ավելի ինֆանտիլ կդառնան»:

Չափահասության տարիքի բարձրացման հիմնական պատճառները սոցիալական են, ասված Է հոդվածում: Այսօր հետինդուստրիալ երկրներում երիտասարդներն ավելի երկար են կրթություն ստանում, ավելի ուշ են ամուսնանում եւ երեխաներ ունենում: Մեծ Բրիտանիայի Վիճակագրության ազգային բյուրոյի տվյալների համաձայն, Անգլիայում եւ Ուելսում 2013 թվականի դրությամբ տղամարդկանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմում Էր 32,5, իսկ կանանցը՝ 30,6: Դա գրեթե ութ տարով ավելի ուշ Է, քան 1973 թվականի ցուցանիշները:

«Չնայած այն բանին, որ չափահասների համար սահմանված բազմաթիվ արտոնություններն ստանում են արդեն 18 տարեկանում, որպես կանոն, մեծերի հասարակության մեջ դերի եւ պատասխանատվության ստանձնումը, որը գալիս Է դրա հետ, տեղի Է ունենում ավելի ուշ»,-հոդվածում գրում Է Մելբուռնի Թագավորական մանկական հիվանդանոցի մանկական առողջության կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սյուզան Սոյերը:

Ավելի ուշ ամուսնությունները, երեխաների ծնվելը եւ ֆինանսական ինքնուրույնության հասնելն ստեղծում են մի իրադրություն, որում մեծացող դեռահասների մոտ «կիսաանկախության» ժամանակաշրջանը դառնում Է ավելի երկար, քան ընդունված Է համարել, գրում Է Սոյերը:

Այս բոլոր փոփոխությունները, պնդում Է Սոյերը, պետք Է ազդեն արեւմտյան երկրների սոցիալական քաղաքականության վրա: Օրինակ, Սոյերն առաջարկում Է երիտասարդությանն աջակցման սոցիալական ծառայությունների գործողությունը երկարացնել մինչեւ 25 տարեկան:

«Տարիքային կատեգորիաները միշտ Էլ բավականին կամայական են,-գրում Է Սոյերը,-բայց այսօր դեռահասության ժամանակաշրջանի մեր ըմբռնում չափազանց նեղ Է»: «10-ից մինչեւ 24 տարեկան ժամանակաշրջանն ավելի հարմար Է գալիս, հաշվի առնելով այն, թե այսօր ինչպես են զարգանում դեռահասները»,- ասում Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am