Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նոր Զելանդիայի վարչապետը հղի Է եւ սպասում Է առաջնեկին

Նոր Զելանդիայի վարչապետը հղի Է եւ սպասում Է առաջնեկին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հունվարի 19-ին հայտնել Է, որ հղի Է, եւ որ իր առաջնեկը լույս աշխարհ Է գալու հունիսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քլարկը (Արդեռնի ամուսինը, որը վարում Է Քլարկ Գեյֆորդի ձկնորսության մասին հեռուստածրագիրը), եւ ես շատ ուրախ ենք, որ հունիսին մեր թիմը կհամալրվի եւ երկուսի փոխարեն կլինենք երեքը»,-գրել Է 37-ամյա Արդեռնը Facebook-ում: «Ես կլինեմ վարչապետ եւ մայրիկ, իսկ Քլարկը կլինի «առաջին ձկնորսը» եւ երեխային խնամող հայրը,-ճշտել Է նա:-Մենք երկուսս Էլ երջանիկ ենք, մենք ցանկանում Էինք ընտանիք ունենալ, բայց վստահ չԷինք, որ մեզ կհաջողվի, ինչը այդ նորությունը դարձնում Է անսպասելի, բայց հիանալի»:

Արդեռնը հայտնել Է, որ երեխայի ծնվելուց հետո ինքն արձակուրդում կգտնվի վեց շաբաթ, եւ այդ ընթացքում կառավարության ղեկավարի պարտականությունները կկատարի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը: Անցած տարվա վերջին Նոր Զելանդիայում իշխանության Է եկել կոալիցիոն կառավարություն՝ Լեյբորիստական կուսակցության գլխավորությամբ, որի առաջնորդը Արդեռնն Է: Նախորդ ինը տարվա ընթացքում լեյբորիստներն ընդդիմության մեջ Էին, իսկ երկրում իշխում Էր Ազգային կուսակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am