Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը

Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հարցը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Տեղյակ եք, որ մարտի սկզբին խորհրդարանն ընտրելու է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին, որը խորհրդարանական համակարգում ունենալու է պետության գլխի ներկայացուցչական գործառույթ, ուղերձներով հանդես գալու իրավունք: Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարց, ով լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում, ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, դրական հեղինակություն սփյուռքում և Հայաստանում: Կարծում ենք, որ նա այն թեկնածուն է, որի շուրջ կարող ենք հասնել լայն համաձայնության Հայաստանի քաղաքական ուժերի միջև»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ այդ անձի թեկնածութունն առաջարկել է քննարկել ՀՀԿ առաջնորդ, ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը: «Գործադիր մարմնի անդամները ընդհանուր առմամբ կողմ են արտահայտվել այդ թեկնածուի առաջադրմանը, և վաղը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին մեր կողմից առաջադրել ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում»,- ասաց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց հայտարարել  ՀՀ նախագահի թեկնածուի անունը՝ ընդգծելով, որ նրա անունը հունվարի 19-ին կհայտարարի ՀՀ Նախագահը: «Վաղը կիմանաք:  Գործող նախագահը կառաջարկի մեր թեկնածուին: Մենք որոշումը կայացրել ենք, պարզապես կոռեկտությունը պահանջում է, որպեսի առաջարկն արվի կուսակցության նախագահի կողմից և այն կարվի հրապարակային»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Միևնույն ժամանակ, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ որևէ անակնկալ բան չկա՝ ընդգծելով, որ առաջադրելու են մի անձի, որի առաջադրումը շատերը հավանական համարել են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am