Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Ադրբեջանի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանի վիրավորվելու դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի հունվարի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով աջ ազդրի վերին երրորդականի հատվածում հրազենային-գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ