Թրամփի մասին սկանդալային գիրքը կդրվի հեռուստասերիալի հիմքում. Hollywood Reporter
1 րոպեի ընթերցում
![Թրամփի մասին սկանդալային գիրքը կդրվի հեռուստասերիալի հիմքում. Hollywood Reporter](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/919370.jpg)
«Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» բեսթսելլերի Էկրանավորման իրավունքը ձեռք Է բերել Endeavor Content ընկերությունը: Հրատարակության տեղակատվության համաձայն, գործարքի գումարը հասնում Է միլիոնավոր դոլարների:
Սերիալի գործադիր պրոդյուսեր կդառնա Վուլֆն ինքը, նշում Է հրատարակությունը: «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը վաճառքի Է հանվել հունվարի 9-ին եւ բեսթսելլեր Է դարձել ԱՄՆ-ում: Գրքում, մասնավորապես, հաղորդվում Է, որ Դոնալդ Թրամփը չԷր ակնկալում դառնալ ԱՄՆ-ի նախագահ, նրա կինը՝ Մելանյան, շփոթահար Էր առաջին տիկինը դառնալու հեռանկարից, իսկ Թրամփի մի քանի խորհրդականներ անհանգստացած Էին նախագահի հոգեկան առողջությունից:
Սպիտակ տունը կտրականապես ժխտում Է Վուլֆի գրքի բովանդակությունը, իսկ Թրամփի անձնական փաստաբանը նամակ Է ուղարկել Վուլֆին եւ հրատարակչին՝ պահանջելով կասեցնել գրքի հրատարակումն ու տարածումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: