Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի

ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախագահի պաշտոնում կառաջադրի անելիք և ասելիք ունեցող թեկնածուի: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ շատ ավելի համոզիչ կլինի, որպեսզի նախագահի թեկնածուն ունենա քաղաքական մեծ աջակցություն թե իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից: Կարծում ենք, որ ՀՀԿ-ն ունի հնարավորություն հանրությանը և քաղաքական ուժերին ներկայացնելու թեկնածուի, ում վերաբերյալ կարող է լինել դրական համաձայնություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը չբացառեց, որ կուսակցության գործադիր մարմնի առաջիկա նիստում կսկսեն նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումները, սակայն հավելեց, որ դա չի նշանակում, որ նույն օրն ավարտելու են քննարկումները: «Մենք օրենքով սահմանված ժամկետներում կներկայացնենք մեր թեկնածուին»,-հավաստիացրեց ԱԺ փոխխոսնակը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվելու են 2018թ. ապրիլի 9-ին: Մինչ այդ՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ Ազգային ժողովը պետք է ընտրի հանրապետության նոր նախագահին, իսկ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո կառավարությունը հրաժարական կտա: Դրանից հետո խորհրդարանը պետք է ընտրի վարչապետ, ով կձևավորի նոր կառավարությունը: Ամենայն հավանականությամբ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am