Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

The Cranberries-ի ալբոմների վաճառքները կտրուկ աճել են մենակատարուհու մահման լուրից հետո. TMZ

The Cranberries-ի ալբոմների վաճառքները կտրուկ աճել են մենակատարուհու մահման լուրից հետո. TMZ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Cranberries ռոք խմբի ձայնագրությունների պահանջարկը կտրուկ ավելացել Է խմբի մենակատարուհի Դոլորես Օ՛Ռիորդանի հանկարծահաս մահվան վերաբերյալ հաղորդագրություններից հետո:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ պորտալը: Նրա տվյալներով՝ խմբի՝ 2017 թվականի ապրիլին թողարկված Something Else ալբոմի վաճառքներն աճել են ավելի քան 10 անգամ, խմբի Everybody Else Doing It առաջին ստուդիական ալբոմինը՝ ավելի քան կրկնակի: Օ՛Ռիորդանի Are you listening? դեբյուտային սոլո ալբոմի պահանջարկը նույնպես աճել Է մոտավորապես 2,5 անգամ, տեղեկացնում Է պորտալը:

The Cranberries-ի մենակատարուհին 46 տարեկան հասակում հունվարի 15-ին վախճանվել Է Լոնդոնում: Երգչուհու ներկայացուցիչները մամուլի համար արված իրենց հաղորդագրության մեջ նշել են, որ առայժմ ոչ մի տվյալ չկա մահվան պատճառի մասին: Երգչուհին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Էր գտնվում ձայնագրության կարճ սեանսով: Sky News հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Օ՛Ռիորդանը մտադրվել Էր Bad Wolves ռոք խմբի հետ համատեղ ձայնագրել Zombie երգի նոր տարբերակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am