Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում հայտնաբերվել է տանտիրուհու կիսայրված դին

Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում հայտնաբերվել է տանտիրուհու 
կիսայրված դին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Թումանյանի բաժնում հունվարի 14-ին հաղորդում է ստացվել, որ Օձուն գյուղում տուն է այրվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ Օձուն գյուղի 5-րդ փողոցի թիվ 29 տան հրդեհի մեկուսացումից հետո հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է միայնակ բնակվող տանտիրուհու` 1936 թ. ծնված Ռոզա Կոստանդյանի կիսայրված դիակը: Հյուրասենյակում առկա էր վառարան:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրդեհի պատճառը և հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am