Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում հայտնաբերվել է տանտիրուհու կիսայրված դին

Armenpress 15:42, 15 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Թումանյանի բաժնում հունվարի 14-ին հաղորդում է ստացվել, որ Օձուն գյուղում տուն է այրվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ Օձուն գյուղի 5-րդ փողոցի թիվ 29 տան հրդեհի մեկուսացումից հետո հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է միայնակ բնակվող տանտիրուհու` 1936 թ. ծնված Ռոզա Կոստանդյանի կիսայրված դիակը: Հյուրասենյակում առկա էր վառարան: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հրդեհի պատճառը և հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am