Պաշտոնական

ՀՀ Նախագահը հետևել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը հետևել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյաննհունվարի 13-ինայցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ հետևել է հունվարի 9-17-ն անցկացվող Անդրանիկ Մարգարյանին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական և շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են շուրջ 750 պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև Ռուսաստանից և Թուրքմենստանից: Մրցաշարն անցկացվում է 9 խաղափուլով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում