Պուտինը նախընտրական շրջանում սոցցանցերում պաշտոնական էջեր չի ունենա
16:18, 13 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը նախընտրական շրջանում սոցցանցերում պաշտոնական էջեր չի ունենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Պուտինի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Անդրեյ Կոնդրաշովը:
Նա հայտնել է, որ ողջ տեղեկատվությունը տեղադրվելու է միայն նախընտրական շտաբի պաշտոնական կայքում: Իսկ սոցիալական ցանցերում ողջ աշխատանքը տանելու են կամավորները և Պուտինի կողմնակիցները:
ՌԴ նախագահի հաջորդ ընտրությունները կկայանան 2018 թվականի մարտի 18-ին: Նախընտրական պայքարը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում