Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Կալիֆորնիայում հորդառատ անձրևները 18 մարդու կյանք են խլել


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով  մահացել է 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, վիրավորվել է 28 մարդ:

Վերջին տվյալներով՝ նահանգի հինգ բնակիչներ շարունակում են անհետ կորած մնալ:

Կարլիֆորնիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքները բնակելի շատ թաղամասեր լցրել են կեղտով, քարերով և կոտրված ծառերով:

Փրկարարները շարունակում են տուժածների և կորածների որոնողական աշխատանքները: Փրկարարաորոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 50 փրկարար, տասնյակ շներ: Տուժած շրջաններից բնակիչների տարհանումն իրականացվում է ուղղաթիռներով:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ