Մոուրինյոն ցանկություն ունի Մխիթարյանին փոխանակել Սանչեսի հետ. ԶԼՄ-ներ
12:20, 13 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս անգամ անգլիական ԶԼՄ-ները գրում են, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ևս ցանկություն ունի ձեռք բերել «Արսենալ»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին: Մոուրինյոն ցանկություն ունի Մխիթարյանին փոխանակել Սանչեսի հետ: Չիլիացի հարձակվողի ծառայություններով առավել շատ հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ին:
Այս օրերին «կարմիր սատանաները» ուսումնամարզական հավաք են անցկացնում Դուբայում, որին մասնակցում է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում