Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեցին շախմատի Հայաստանի առաջնությունում


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ և կանանց 73-րդ առաջնությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  տղամարդկանց պայքարում հաղթանակներ տոնեցին Կարեն Գրիգորյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Փաշիկյան-Գաբուզյան, Սարգսյան-Պետրոսյան, Մ. Պետրոսյան-Մարտիրոսյան պարտիաները:

Կանանց պայքարի անդրանիկ տուրում դրական արդյունքի հասան Մարիա Գևորգյանը, Մարիա Կուրսովան, Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը: Ոչ-ոքի գրանցվեց Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան պարտիան:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները կձգվեն հունվարի 12-ից մինչև հունվարի 20-ը: Այս տարի Հայաստանի առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունի Տիգրան Պետրոսյանը (2606):




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ