Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թունիսում ձերբակալել են բողոքի ակցիաների գրեթե 800 մասնակիցների

Թունիսում ձերբակալել են բողոքի ակցիաների գրեթե 800 մասնակիցների
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսում ոստիկանությունը բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում, որոնք շարունակվում են շաբաթվա սկզբից, ձերբակալել Է շուրջ 780 մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 12-ին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը:

Կառավարության կողմից ձեռնարկված խիստ խնայողության միջոցների դեմ զանգվածային բողոքները, որոնք ուղեկցվում են անկարգություններով եւ ոստիկանության հետ բախումներով, Թունիսի մի շարք խոշոր քաղաքներում շարունակվում են հունվարի 8-ի գիշերվանից:

Բողոքի ակցիաների մասնակիցները ոստիկանների վրա նետում են քարեր, ճայթռուկներ եւ հրկիզիչ խառնուրդով շշեր, ինչպես նաեւ հրկիզում ավտոմեքենաներ ու ավերում խանութների ցուցափեղկերը: Ցուցարարներին ցրելու համար կարգի պահապաններն արցունքաբեր գազ են կիրառում:

Ըստ վերջին տվյալների, բողոքի ակցիաների ընթացքում զոհվել Է մեկ մարդ, նաեւ տուժել են ոստիկանության գրեթե 50 աշխատակիցներ:

Ցուցարարները կառավարությունից պահանջում են հրաժարվել 2018 թվականի բյուջեից, որն ընդդիմադիր խմբերը որակում են անարդարացի: Նրանք նաեւ հանդես են գալիս նվազ ապահովված ընտանիքների համար ավելի բարձր սոցիալական նպաստներ սահմանելու օգտին: Բացի այդ, նոր տարում երկրում աճել են մի շարք ապրանքների գներ, ինչը նույնպես հարուցել Է քաղաքացիների դժգոհությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am